Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:07 26-07-2022

Պատերազմի սկզբից Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել, 7035 մարդ վիրավորվել է․ ՄԱԿ

ՄԱԿ-ը երկուշաբթի օրը Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում կորուստների մասին նոր տվյալներ է հրապարակել։ Խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, և ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդունում է, որ իրենց տվյալներն ամբողջական չեն։

Փետրվարի 24-ից ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի 5237 խաղաղ բնակիչ է զոհվել, 7035 մարդ վիրավորվել է։ Նրանք բոլորն էլ տուժել են կրակոցներից, պայթյուններից, հրթիռակոծություններից, ռմբակոծություններից։ Այսինքն՝ նրանց մահն ու վնասվածքները պատերազմի անմիջական հետևանք են։

Զոհերի թիվը մեծ է Մարիուպոլում (Դոնեցկի մարզ), Իզյումում (Խարկովի մարզ), Լիսիչանսկում, Պոպասնայում և Սևերոդոնեցկում (Լուգանսկի մարզ): Գագաթնակետը եղել է մարտին, երբ Ուկրաինայում 3120 մարդ է զոհվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան