Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 10:13 10-03-2026

Արարատի քաղաքապետը՝ սկանդալում․ անակնկալներ՝ ԼՀԿ-ում, Զատիկի նախօրյակին համաժողով՝ ՔՊ-ում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Առողջապահության նախարարության պետական գնումները, ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել․ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։

Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31 տոկոս բաժնեմաս ունի «Արֆարմացիա» ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանդալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեեւ քրեական վարույթով կարգավիճակ դեռեւս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, մարտի 7-ին գրեթե գաղտնի համագումար է անցկացրել կուսակցության գրասենյակում՝ այն չի լուսաբանվել, հաղորդագրություն չի տարածվել։ Որոշել են առաջիկայում ներկայացնել։ «Համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության նոր կազմը, եւ հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 անունները։ Ցուցակը գլխավորելու է Մարությանը, «Նոր ուժ»-ը միայնակ է մասնակցելու։


«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ 1 տարի առաջ ազատվեց պաշտոնից, պաշտոնավարման ընթացքում «օրինականացրել» է ծննդօգնության կաշառքը, ծննդկանների հարազատները բժշկին գումարի տեսքով «շնորհակալությունը» հայտնել են հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով՝ նշելով ծնունդն ընդունող բժշկի անունը, այսինքն՝ փոխանցում են կատարել։ Այս մասին տեղյակ են եղել առողջապահության նախկին եւ ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Այսօրվա տնօրենը՝ Նարեկ Զեյնալյանը, հավանաբար, որոշել է երեքին միասին «փուռը տալ»։ Ասացին, որ վերջին շաբաթներին հարկայինից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց եւ համագործակցություն առաջարկում, որ եթե մի քանի տվյալ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։

«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ էության, իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին՝ 3 ամիս անց։ Մեր տեղեկություններով, այդ օրը՝ Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։ Մինչ այդ, երկրորդ փուլով՝ մարտի 27-28-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջեւ դարձյալ քվեարկություն կընթանա՝ ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ապրիլի 11-ին պատրաստվում է անցկացնել արտահերթ համագումար, որի ընթացքում կհաստատվի ընտրություններին մասնակցության հիմնական քաղաքական փաթեթը։ նախատեսվում է հաստատել Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուներին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ներսում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է ընտրական ցուցակի վերջնական կազմը։ Ըստ նույն աղբյուրների՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն կուսակցության արդեն հայտնի ներկայացուցիչները, այլև մի շարք նոր և անսպասելի անուններ։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը