copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:16 07-03-2026

Եթե իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը՝ Արցախը չէինք կորցնի․ Ռոբերտ Քոչարյան

«Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ ու ճիշտ գնահատեր, մենք Արցախը չէինք կորցնի»։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի առաջին թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Իշխանության անպատասխանատվությունը բերում է ծանր հետեւանքների։ Մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա եւ եթե Հայաստանը հիմա չլրջանա, շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների առաջին օրերի արձագանքը հարևան Իրանում սկսված պատերազմին, իր համար անընդունելի էր, և Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի հնարավոր վտանգներից խուսափելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին իր թիմակիցների հետ կարկանդակ է ուտում ու շարունակում խոսել խաղաղության մասին, մինչ հարևան Իրանում թեժ պատերազմ է ընթանում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Ինձ համար՝ որպես նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր՝ անպատասխանատվության, թիթիզության։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը