copy image url
Արտաքին Ներքին 4 ամիս առաջ - 17:45 07-04-2026

Խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերություններն են. Լուկաշենկոն ոչինչ չի կորցնի, եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Հայաստանի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե Լուկաշենկոն արդյո՞ք ակնարկում է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, Մաթևոսյանը նշեց.

«Չեմ կարծում, որ Լուկաշենկոն ուզում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Եթե նման նպատակ ունենար, իր հայտարարությունը բոլորովին այլ բովանդակություն կունենար։ Նա կարող էր ավելի ուղիղ ասել։ Բացի այդ՝ Հայաստանը փաստացի ակտիվորեն ներգրավված չէ ՀԱՊԿ-ում, բայց կառույցը դրանից չի դադարել գոյություն ունենալ»։

Իսկ ի՞նչ կարող է կորցնել Բելառուսը, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հարցին, Մաթևոսյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ Լուկաշենկոն անձամբ ոչինչ չի կորցնի, ոչ էլ ՀԱՊԿ-ը էական բան կկորցնի։ Նույնը կարելի է ասել նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին։ Բայց Հայաստանը կարող է կորուստներ ունենալ։ Այսինքն՝ այս հարցում հիմնական ռիսկերը Հայաստանի համար են»։

Խոսելով Լուկաշենկոյի վերջին հայտարարության պատճառների մասին՝ Մաթևոսյանը նշեց.

«Կարծում եմ՝ նա հետևում է, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ Հաշվի առնելով Մոսկվա կատարած վերջին այցերը և ընդհանուր ֆոնը՝ տեսնում է, որ խնդիրներ կան, և, ըստ երևույթին, կողմնակից է, որ այդ խնդիրները չխորանան»։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, որ ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում