Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:45 05-03-2026

44-օրյա պատերազմում զոհված Պավել Մանուկյանը կդառնար 25 տարեկան. հարազատ բակում նշել են հերոսի ծննդյան օրը

Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Պավել Մանուկյանը՝ Պաշը, այսօր կդառնար 25 տարեկան։ Հերոսի ծննդյան օրը նշել են հարազատ բակում՝ ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների ներկայությամբ։

Պավելի հիշատակին կազմակերպված միջոցառման ընթացքում ներկաները հիշել են նրա կարճ, բայց հերոսական կյանքը, պատմել նրա մարդկային ու զինվորական կերպարի մասին։ «Բարի, նրբանկատ, խելացի, ամեն ինչում մարտիկ»․ այսպես են հիշում գյումրեցի Պաշին նրան ճանաչողները։

Նրա մասին խոսելիս բոլորն են ընդգծում նույնը՝ Պավելը այն մարդկանցից էր, որոնք դժվարություններից չեն նահանջում և ամեն ինչ անում են իրենց հավատացած գաղափարի համար։

Պավել Մանուկյանը ընդամենը 19 տարեկան էր։ Նա ծառայում էր Ջրականում, այն ուղղություններից մեկում, որտեղից սկսվեց ադրբեջանական հարձակումը։ Պատերազմի հենց առաջին օրն էլ նա վիրավորում է ստացել։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 2-ին, Պաշը մահացավ՝ դառնալով այն երիտասարդներից մեկը, որոնց կյանքը կիսատ թողեց պատերազմը։

Կարճ էր Պավելի կյանքը, բայց հերոսական։ Ամեն ինչում մարտիկ Պաշը դժգոհել չէր սիրում։ Նրան ճանաչողները հիշում են՝ նա միշտ հանգիստ էր ընդունում դժվարությունները և երբեք չէր նահանջում։ Ամեն ինչից վեր նրա համար գաղափարն էր՝ հայրենիքի պաշտպանությունը։

Այսօր, երբ նա պետք է նշեր իր 25-ամյակը, հարազատ բակում կրկին հավաքվել էին մարդիկ, որոնք շարունակում են ապրել նրա հիշողությամբ։ Պաշը չկա, բայց նրա անունը, պատմությունն ու հերոսությունը շարունակում են մնալ նրանց սրտերում, ովքեր նրան ճանաչել ու սիրել են։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը