copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 21:05 05-03-2026

Արմանին երբեք այդքան զայրացած չէի տեսել, նրանց մեջ շատ մեծ ատելություն կա. Hype լիգայի ղեկավար

Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի միջև ծագած աղմկահարույց կոնֆլիկտի մասին։

«Ես Արմանին երբեք այսքան զայրացած չէի տեսել։ Նրանից նման արտահայտություններ նույնպես չէի լսել. սա նրա համար չափազանց էմոցիոնալ և սկզբունքային դիմակայություն էր։ Երբ ծեծկռտուքը եղավ, ես երևի 15-20 րոպե անց գրեցի նրան. «Արի քեզ համար ռևանշ կազմակերպենք նրա հետ»։ Նա անչափ ուրախացավ՝ ասելով. «Արի՛, հե՛նց նրա հետ։ Ցանկացած ճանապարհով կպայմանավորվենք, ես ուզում եմ խեղդել նրան»։ Նրանց միջև շատ մեծ ատելություն կա»,- Red Corner MMA-ին տված հարցազրույցում նշել է հայ պրոմոութերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը RAF լիգայի շրջանակում հաղթել էր Պուլասին, ինչից անմիջապես հետո բռնցքով մի քանի հարված էր հասցրել մրցակցին՝ սկսելով զանգվածային ծեծկռտուք։ Հետագայում տեղեկություններ տարածվեցին, որ Պուլասն ու Ծառուկյանը կարող են գրեփլինգի կանոններով ռևանշ-գոտեմարտ անցկացնել Hype լիգայի մրցաշարում, սակայն ի վերջո ամերիկացին հրաժարվեց մենամարտից։

Armsport

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել