copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 23:22 11-10-2025

Ինքս ինձ 2 տարի չէի կարողանում ներել, հայրս զանգել էր հիվանդանոցից, չէի պատասխանել. Մարինա Գրեգ

«Ես 3 տարեկան եմ եղել, երբ մայրս ու հայրս ամուսնալուծվել են, չենք ապրել հորս հետ: Նրա հետ կապը պարբերաբար կար, բայց նրան շատ երկար ժամանակ չէի կարողանում ներել իր բացակայությունը: Օրինակ՝ իմ անձնական կյանքում երբ ինչ-որ բան չէր ստացվում, ես միանգամից հորս էի մեղադրում, ասում էի՝ «եթե ես հայր ունենայի, այլ կերպ կլիներ»:

Բայց ամբողջ կյանքում եղել եմ հպարտ, որ իմ հայրը ինքն է եղել, որովհետև ինքը ազատամարտիկ է եղել, մեր երիտասարդական ֆուտբոլի թիմում է խաղացել, շատ պահանջված երիտասարդ է եղել:

2011 թվականին իմացա, որ մահացել է, այդ ժամանակ ինձ շատ էի մեղադրում, որովհետև այն շրջանն էր, որ իրեն կրկին մեղադրում էի ու ինքն ինձ զանգել էր, ես չէի պատասխանել: Նա հիվանդանոցում էր այդ ժամանակ ու ես մեկնեցի: Բարեկամներն ասացին, որ հայրդ լավ չի զգում, ուզում է, որ իրեն զանգես: Մտածեցի հերթական մանիպուլիացիան է ու չպատասխանեցի: Հետո, երբ վերադարձա, հաջորդ օրն իմացա, որ գիշերը մահացել է: Մոտ 2 տարի ես ինքս ինձ չէի կարողանում ներել իմ արարքի համար:

Հետո իրեն նվիրված բանաստեղծություն գրեցի ու այդ օրը թեթևացա: Այնքան կուզեի ինքը ողջ լիներ, պատմությունն այս կողմից էլ լսեի, հասկացա, որ երեխան իրավունք չունի ծնողին մեղադրելու չստացված հարաբերությունների համար»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է հաղորդավարուհի Մարինա Գրեգը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում