Ներքին 4 ամիս առաջ - 14:07 28-02-2026

Թուրքը երբեք մարդ չի դառնա. այդ ողորմելի խաղաղությունը մեզ պետք չի. քաղաքացի

Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում այցելուները իրենց ցավն ու հիշողությունները կիսեցին։

Հիշատակի միջոցառմանը ներկա քաղաքացիներից մեկն ընդգծեց.

«Ծիծեռնակաբերդը, այս համալիրը, իմ սրտի մեջ են, որովհետև իմ ծնողները 15 թվականի ջարդերի զոհ են եղել։ Մենք հաճախ ենք գալիս այստեղ, և ինչ-որ բան, որ տեղի ունեցավ Սումգայիթում, մեզ համար նույնն էր, ինչ 15 թ․-ին Թուրքիայում։ Եւ այդ վայրագությունների մասին չեմ ուզում շատ խոսել, որովհետև այնքան գիտեմ՝ ջարդերի ժամանակ, այնքան կադրեր ենք տեսել, լսել հարազատներիս պատմածները»։

Հետո հավելեց, որ թուրքը երբեք մարդ չի դառնա:

«Պատահական չէ, որ այսօր այստեղ եմ։ Գիտեմ ամբողջ էությամբ, որ թուրքը երբեք չի կարող մարդ դառնալ։ Բայց այսօր փորձում են խաղաղության գնալ, մեր նշած նույն թուրքերի հետ։ Ի՞նչ կարող եմ ասել իշխանությունների քայլերի մասին․ հնարավոր չէ, որ այդ թուրքը փոխված լինի։ Թուրքը երբեք չի փոխվելու։ Այդ խաղաղությունը պարզապես ծամոն են սարքել մեր իշխանությունները՝ ժողովրդին խաբելու և իրենց գոյությունը երկարացնելու համար»։

Մասնակիցը հստակ ընդգծեց նաև անվտանգության և պատմության պահպանման կարևորությունը. «Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվի, որ նման աղետները կանխվեն։ Նախ մեր երկիրը պիտի հզոր լինի, ոչ թե ողորմություն խնդրենք կամ խաղաղություն խնդրենք։ Պետք է ունենանք արժանապատվություն։ Այսօր դպրոցներում հանում են արցախյան հերոսների նկարները, չեն ուզում, որ մեր սերունդը ճանաչի իր պատմությունը, իմանա՝ ինչպես վարվի թուրքի հետ։ Թող նա գնա Ալիևի հետ իր ընտանիքով, մեզ թողնի հանգիստ։ Մեզ պետք չէ այդ ողորմելի խաղաղությունը։ Թուրքը զինվում է, ինքը խաղաղության լոլոներ է կարդում մեր ազգի գլխին»։

Հիշատակի միջոցառման մասնակիցները ընդգծեցին, որ անցյալի դասերը չմոռանալն ու երկրի ուժեղ լինելը կարևոր նախապայմաններ են, որպեսզի կրկնվելիք ողբերգություններ կանխվեն։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից