Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 14:18 24-02-2026

Ինչպես են ձերբակալում թիվ 143 մանկապարտեզի տնօրենին

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Oragir.News-ը ներկայացնում է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են տնօրեն Ռուզաննա Դանիելյանին իրավապահների ուղեկցությամբ տեղափոխում Հակակոռուպցիոն կոմիտե․ նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի թիվ 143 մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին մթերքներ և որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: