copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:27 11-04-2025

Ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկել․ մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատել են

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկել, Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատել են

Դիլիջան քաղաքից հայտնում են, որ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը ազատվել է աշխատանքից։ Այդ մանկապարտեզի կրտսեր առաջին խմբի դայակ, դաստիարակի օգնական Արևիկ Ալիխանյանը հրապարակավ դժգոհել էր, որ այդ խմբի դաստիարակը կես դրույքով է աշխատում, ինքը չի դիմանում աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությանը։ Դրանից հետո Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը Արևիկ Ալիխանյանից պահանջել էր աշխատանքից ազատվել, Արևիկի ամուսնուն, որն այդ մանկապարտեզի պահակն էր,աշխատանքից ազատել են։ Հետո թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը իբր վատ աշխատանքի, մանկապատեզի սաների հանդեպ ագրեսիա ցուցաբերելու համար 2 նկատողություն էր հայտարարել Արևիկ Ալիխանյանին, նրան աշխատանքից ազատել։ Սակայն աշխատանքի տեսչական մարմինը կարգադրել է այդ հրամանը չեղյալ համարել։ Ընդ որում, Անահիտ Աղաջանյանը որպես Արևիկ Ալիխանյանի աշխատանքից դժգոհողներ, բողոքողներ էր ներգրավել այդ մանկապարտեզի մի քանի աշխատողների; Ուրիշի համար փոս փորողը ինքն է մեջն ընկնում։ Ասում են, որ Անահիտ Աղաջանյանը տնօրենի պաշտոնակատար է եղել, այդ պատճառով է աշխատանքից ազատվել։ Իրականություն է այն, որ նա շուրջ 5 տարի կենսաթոշակառու է։ Ի դեպ, որպես նշված խմբի դաստիարակ, օրերս մրցույթով աշխատանքի են ընդունել Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական Ադամ Սարգսյանի մորը, ում մինչև մրցույթն արդեն աշխատանքի էին ընդունել այդ մանկապարտեզում։ Այս հարցերի շուրջ կարելի էր պարզաբանումներ ստանալ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանից, սակայն նա աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակին, խախտելով ՀՀ սահմանադրությունը և «Տեղակատվության ազատության մասին» օրենքը՝ նախկինում չի պատասխանել տեղեկատվական հարցումներիս։Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո Դիլիջանի «արու» համայնքապետը օրենքով պատասխան կտա իր արարքների համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել