Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 10:15 23-02-2026

«Բալահովիտ 1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի. Ավինյան

Տիգրան Ավինյանը այսօր՝ փետրվարի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարակ նիստի ժամանակ անդրադարձավ առանց բիտումի ասֆալտ անելու դեպքերին:

Նրան զեկուցեցին, որ նման դեպքերը գրանցում են ու գնում դրանց հետևից:

Ավինյանի հարցին՝ թե ուր էին Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատու ինժեներները, որ թույլ էին տալիս առանց բիտում ասֆալտ լցնել, Նոր Նորքի թաղապետ Մարատ Սևոյանը պատասխանեց, որ տեղում են եղել, ուղղակի տարածքը մեծ է եղել ու երկու տեղով են աշխատել, նկարահանումն էլ, այսպես ասած, անհարմար պահի է արվել:

«Էդ պահին ընդհանուր Կամազից դատարկել են, որ տեղափոխեն, նկարահանումը հենց էդ պահին է տեղի ունեցել: Տվյալ տեղում բիտումով ասֆալտ է արվել ու բերվել է պատշաճ կարգի», - նշեց Սևոյանը:

«Ինձ թվում ա՝ ոչ թե նկարահանումն ա տեղի ունեցել, այլ հին հայկական, անվերահսկելի մեթոդներով շինարարական աշխատանքներ են տեղի ունեցել: Եվ էդ «Բալահովիտ 1» ընկերությունը թող իրան մի հատ կարգի բերի: Հասկանո՞ւմ են, որ վաղը այլ պատվեր չեն ունենալու», - ասաց Ավինյանը:

Ավինյանի համոզմամբ՝ եթե չկա հսկողություն, ապա անպայման ինչ-որ մի տեղ ինչ-որ բան պակաս է արվելու:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել