Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 09:45 21-02-2026

Պապիկյանը նախկինների ստեղծածով է հպարտանում, ՔՊ-ականները խուճապահար են․ Մամուլ

«Փաստ» թերթը գրում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը անդրադարձել է առաջիկա ընտրություններին՝ հայտարարելով, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել, իսկ օրենքը խախտողները պատժվելու են։ Նա նաև կարևորել է ժողովրդավարական նորմերի լիարժեք պահպանումը և ընդգծել, որ նախընտրական պայքարը պետք է լինի պարկեշտության սահմաններում՝ հարգալից բառապաշարով ու վարքով։

Թերթը նշում է, որ նախագահի հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ ում են դրանք ուղղված։ Ըստ հրապարակման՝ խոսքը կարող է վերաբերել իշխանություններին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ, թերթի ձևակերպմամբ, ընտրական գործընթացում հնարավոր են վարչական ռեսուրսի չարաշահումներ, քաղաքական հետապնդումներ և այլ խախտումներ։

Հրապարակման վերջում հնչեցվում է հարց՝ արդյոք նախագահի հայտարարությունները կարելի՞ է դիտարկել որպես ակնարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Փաստ» թերթը գրում է, որ Հայաստանի իշխանությունները շուրջ երեք տարի չեն տալիս համաձայնություն Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ, սակայն նաև վերջնական մերժում չեն հայտնում։ Թերթի տեղեկություններով՝ հարցը ձգձգվում է, իսկ անցած տարվա մայիսից հայկական կողմը պարզապես չի արձագանքում ռուսական դիմումներին։
Կապանում 2022 թ. հոկտեմբերից գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն-ը, իսկ 2025 թ. հունիսին Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ։ Ռուսաստանի դեպքում, սակայն, որոշում դեռ չկա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2025 թ. մայիսին Երևանում հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանից հետո հայտարարվել էր, թե հարցը քննարկվում է, սակայն, թերթի ձևակերպմամբ, «սայլը տեղից չի շարժվում»։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ֆրանսիական կողմը ցանկացել է բացել գլխավոր հյուպատոսություն, սակայն հայկական կողմը խնդրել է միջանկյալ տարբերակ՝ մինչև «հասկանա գլխի գալիքը»։

«Փաստ» թերթը գրում է, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկան «արհեստական բումից» հետո վերադարձել է ավելի հանգիստ փուլ։

2021-2024 թթ. ակտիվությունը պայմանավորված էր ռուսաստանցիների հոսքով և «Եկամտային հարկի վերադարձ» ծրագրով։ Սակայն Երևանում նոր շինթույլտվությունների դեպքում ծրագրի չեղարկումից հետո շուկան սկսել է սառել։

Տարեկան կտրվածքով գործարքները նվազել են 1,6%-ով, գների աճը կազմել է ընդամենը 0,3%, իսկ Կենտրոնում 1 քմ միջին գինը նվազել է 1,4%-ով։

Միաժամանակ ակտիվությունը տեղափոխվում է Երևանին մերձ մարզեր։ Թերթի գնահատմամբ՝ շուկան վերադառնում է բնական ռիթմի, սակայն առաջանում է մայրաքաղաքի շուրջ կառուցապատման կուտակման միտում։

«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունները, իրենց ձևակերպմամբ, «այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով»։

Թերթը նշում է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին՝ ներկայացնելով պաշտպանության նախարարության ընձեռած հնարավորություններն ու կատարված փոփոխությունները։

Սակայն, ըստ հրապարակման, վարժարանը հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ։ Թերթը նաև հիշեցնում է, որ դրա վերաբացման փուլում ընդդիմությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, քննադատել էր նախագիծը՝ այն համարելով ավելորդ ծախս։

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՔՊ-ում «խուճապային տրամադրություններ» են առաջացել որոշ պատգամավորների մոտ՝ այն մարդկանց, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից և հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենա։

Թերթի տեղեկություններով՝ «նրանց մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել», վստահ լինելով, որ պատգամավոր մնալով՝ հարկատուների հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ կստանան և շքեղ կյանքով կապրեն։

Այժմ, «փոքր ահանգստությամբ», նրանք մտավախություն ունեն, որ ոչ միայն մանդատ չեն ունենա, այլև պետական այլ աշխատանք չեն ստանա, ու ստիպված կլինեն վերադառնալ այն վիճակին, որտեղ էին մինչեւ 2018 թվականը։ «Հրապարակ»-ի գնահատմամբ՝ շատերի մոտ «սգո տրամադրություններ» են՝ ինչպես փակել վարկերը և ինչպես «տուն պահել»։

«Հրապարակ» թերթը գրում է, որ պետական ապարատում պարգեւավճար ստացած ղեկավարները «պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն», հակառակ դեպքում կզրկվեն պարգեւավճարի 10 տոկոսի։

Ամենաշատը 250 հազար դրամ ստացնող պաշտոնյաները պետք է մասնակցեն վճարովի դասընթացների և ներկայացնեն դրա փաստաթղթերը, հակառակ դեպքում գումարի նշված մասը կկրճատվի՝ համաձայն կառավարության որոշման։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 20-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկա և տրանսպորտ, այդ թվում՝ դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը և Հայաստանի ու Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի կազմակերպումը։

Վերջում կողմերը պայմանավորվել են նախանշված ծրագրերի իրականացման համար կազմել գործողությունների ծրագիր։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան