copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:58 18-02-2026

Մասյացոտնի թեմում փոփոխությունը ճնշման արդյունք չէ. թեմի հգևորականները հայտարարություն են տարածել

Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխությունը պայմանավորված չի եղել քահանաների վրա որևէ պարտադրանքով կամ ճնշմամբ։

Այս մասին ասված է Մասյացոտնի թեմի 19 հոգևորականի կողմից տարածված հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 10–ն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այս որոշումը դատարանում վիճարկելու և հրամանին չենթարկվելու համար կաթողիկոսը հունվարի 27–ին կարգալույծ հռչակեց նրան։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Կանգնած լինելով մեր խղճի և պատասխանատվության առջև՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրել ենք նախկին առաջնորդի իրական կերպարը։ Այսօր, հետահայաց նայելով Վեհափառ Հայրապետի կողմից առաջնորդի փոփոխության որոշմանը, մենք՝ քահանաներս ու հավատացյալները, հստակ ու շոշափելիորեն զգում ենք թեմում թևածող ազատության շունչը և հոգևոր ուրախությունը, որ փորձ է արվում նախկին առաջնորդի կողմից հակականոնական և հակասահմանադրական ճանապարհով մեզանից խլելու»,– ասված է հայտարարությունում։

Հոգևորականները նշել են, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանն ապատեղեկություն է տարածում թեմի հոգևորականների հետ կապված։ Շեշտել են, որ Սարոյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված մեղադրանքներն ավելի շատ հենց իրեն են բնորոշում և ներկայացրել նրա թեմակալության տարիներին կատարվածը։

«Հենց նրա առաջնորդության տարիներն են աչքի ընկել վախի, սպառնալիքի, նվաստացման և մշտական անորոշության մթնոլորտով։ Նախկին Գևորգ սրբազանը մեզ՝ քահանաներիս մեղադրում է իբր հանուն օրվա հացի ճշմարտությունը զոհաբերելու մեջ։ Սա ոչ միայն հերյուրանք է, այլև ծանր վիրավորանք մեր արժանապատվությանը։ Տարիներ շարունակ թեմի առաջնորդի անմիջական պարտականությունն է եղել ապահովել քահանաներիս արժանապատիվ վարձատրությունը, ինչը հակառակ բազում խոստումների՝ չի իրագործվել։ Ավելին՝ քահանաներս հաճախ կեղեքվել ենք՝ ստիպված լինելով սեփական միջոցներից հոգալ թեմի եկեղեցիների կոմունալ ծախսերը, կազմակերպել դրամահավաքներ՝ կարիքավոր քահանաներին օգնելու և միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև զբաղվել գրքերի և այլ ապրանքների վաճառքով՝ թեմի բյուջեն համալրելու պատճառաբանությամբ։ Շատ դեպքերում չվաճառված գրքերի դիմաց պարտավորվել ենք վճարել ինքներս»,– շեշտել են հոգևորականները։

Թեմի նախկին առաջնորդի կողմից քահանաների ծառայության վայրերի հաճախակի, կամայական և ընտրողաբար փոփոխությունները, ըստ հոգևորականների, նաև լուրջ հարված են հասցրել ոչ միայն ծառայության որակին և նրանց ընտանիքների հոգեբանական կայունությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի