copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:26 17-02-2026

Կոռուպցիոն դրսևորումներ եղել են, բայց արձագանք չի եղել. Ղազինյանը՝ վերահսկող մարմինների գործունեության մասին

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանը բարձրացրեց կոռուպցիայի և վերահսկող մարմինների գործունեության հարցերը.

«Կոռուպցիոն դրսևորումներ եղել են, բայց արձագանք չի եղել։ Արդյոք որքան կարելի է սեփական շահը վեր դասել ամեն ինչից։ Նույնիսկ ՀԷՑ-ի պես մեծ հիմնարկը տարիներ շարունակ արել է, ինչ ուզել է, իսկ պետությունը չի եղել, չի արձագանքել։

Իրավապահ մարմիններից արձագանք չկա, փաստական հիմնավորումներ չեն ներկայացվում։

Հանձնաժողովի նիստերում էլ բազմիցս նշվել են հավելագրումների չափերը, բայց պատասխանը սահմանափակվում է Արտաշատ ցանցի տվյալներով՝ ներկայացնելով այն ամբողջ հանրապետության համար։ Մարդիկ արդեն չեն վստահում, երբ ասում են՝ հանձնաժողովը անկախ է։ Սակայն իրականում, 4-կողմ քվեարկությամբ լիցենզիայի զրկումը տեղի է ունեցել այնպիսի անդամների կողմից, ովքեր այսօր հանձնաժողովի անդամներ են։

Գործող հանձնաժողովի նախագահը անդամ է եղել 2019–2020 թվականներից։ Իրենց նշանակած կառավարիչն ասում է՝ հանձնաժողովը հանցավոր անգործություն է դրսևորել, սակայն այժմ հենց նույն հանձնաժողովն է հայտարարում, որ անկախ է մեր նկատմամբ։ Այսպիսի հակասական իրավիճակը ցույց է տալիս վերահսկող մարմինների անարդյունավետությունը և անգործությունը»,- նշեց Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի