Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:00 14-02-2026

Աղը կապ չունի․ Երևանի փոսերի պատճառն անորակ ասֆալտն է

Երևանի փողոցների անմխիթար վիճակում են․ վերջին շրջանում ձնհալից հետո առաջացել են հսկայական փոսեր։

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ փոսերի առաջացման հիմնական պատճառը ձմեռային սեզոնի բարդ պայմաններն են։ Ըստ նրա՝ բազմակի սառչել-հալվելու ցիկլերը, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցումը և ձյան դեմ կիրառված աղի ազդեցությունը թուլացրել են ասֆալտի կառուցվածքը։

Քաղաքային իշխանության ղեկավարը բացատրում է՝ սառչելիս ջուրն ընդլայնվում է, իսկ ծանր երթևեկությունը վերջնականապես քայքայում է այդ հատվածները։

Oragir.News-ի հետ զրույցում ասֆալտապատման ոլորտի մասնագետ Ռոբերտ Ասատրյանը բացատրում է իրական պատճառները։

Նրա խոսքով՝ պատճառը ոչ թե աղն է, այլ՝ անորակ ասֆալտը։ «Պարզ լոգիկա է՝ փոսերի առաջացման իրական պատճառը ոչ թե աղն է, այլ ասֆալտի անորակ լինելը»,- նշեց նա։

Մասնագետը որպես օրինակ բերում է Ռուսաստանը, որտեղ ձմռանն ավելի վատ եղանակ է լինում և ավելի շատ աղ են ցանում փողոցներում, սակայն նմանատիպ քայքայումներ չեն լինում։ Ըստ նրա՝ եթե ասֆալտը որակով լինի, աղը չի կարող նման հետևանքներ թողնել։

Կարճ ասած՝ երևանցիներին մնում է սպասել, թե երբ փոսերը կվերանան և որքան կդիմանա հաջորդ ասֆալտապատումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան