copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:34 24-02-2023

Աղը վնաս է, Ամուլսարը՝ ոչ․ Անահիտ Ավանեսյանի երկաթյա տրամաբանությունը

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև փետրվարի 22-ին, ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով։

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված գործընթացը տարօրինակ լռությամբ ընդունված, կոկորդ պատռող, մինչև վերջին շունչը պայքարող բնապահպանները բավականին լոյալ են։ Իշխանամետ գործիչները վարկած են շրջանառում, որ եթե Ամուլսարի հանքավայրը շուտ շահագործվեր, ապա Ադրբեջանը երբեք չէր համարձակվի ագրեսիա իրականացներ Ջերմուկի ուղղությամբ և առաջընթաց ունենալ։

Թե ինչքանով իրականության հետ կապ ունի այս պնդումը՝ դժվար է ասել, համենայն դեպս, այսօր կարելի է «եթե»-ներով բազում պնդումներ անել՝ վստահեցնելով, որ այլընտրանք չկա կամ այսպես ավելի լավ է։

Այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է անդրադարձել հանքի շահագործման ռիսկերին՝ նշելով, թե «վստահեցնում է, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները իրականացվել են, իրականացվում են»։

«Մենք՝ որպես առողջապահական գերատեսչություն, վստահեցնում եմ, որ մշտապես հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ տարբեր հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագոծման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին»,- ասել է մեր առողջության մասին հոգացող իրավաբան նախարարը։

Իհարկե, կարելի է նախանձել տիկին Ավանեսյանի երկաթյա տրամաբանությանը, փաստորեն, ստացվում է, որ օրինակ՝ աղի օգտագործումը վնաս է առողջությանը, իսկ հանքարդյունաբերությունը՝ ոչ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել