Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:57 13-02-2026

Արսեն Թորոսյանն առաջարկում է հետաձգել էլեկտրոնային ստորագրությամբ պայմանագրերի պարտադիր կնքումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում առաջարկում է հետաձգել էլեկտրոնային ստորագրությամբ պայմանագրերի պարտադիր կնքումը:

Ըստ նախարարի՝ թեև իրենք տվել էին 1 տարի ժամանակ՝ նույնականացման քարտեր ձեռք բերելու ու աշխատանքային պայմանագրերը թվային եղանակով կնքելու համար, այնուամենայնիվ քաղաքացիմների մի ստվար զանգված չի հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, առանց որի հնարավոր չի լինի ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն:

«Առաջարկում ենք թվային տարբերակը թողնել ուժի մեջ՝ կամավոր ձևով, այսինքն՝ քաղաքացին իրավունք ունենա անել դա էլեկտրոնային եղանակով, բայց նաև թույլ տալ շարունակել թղթային տարբերակով պայմանագրեր կնքել», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանն առաջարկում է գործընթացը հետաձգել 1 ու կես տարով:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին