«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին իրավապահ համակարգի գործողությունները հերթական անգամ հանրային տարակուսանք են առաջացնում․ ՔՊ պատգամավորին հովանավորում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, իսկ այլախոհներին՝ պատժում նույնական արարքի համար։
2026 թ. Հունվարի 31-ին ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվել Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք եպիսկոպոսների՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով՝ կապված Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (աշխարհիկ անունով՝ Արման Սարոյան) գործի հետ, այսինքն՝ դատական ակտը չկատարելու համար։
Այս ֆոնին ուշագրավ է, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, բայց դատախազությունը ոչինչ չի անում, քանի որ խոսքը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վերջերս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով տարբեր հանդիպումներ են տեղի ունենում ռուսների հետ. Մեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունելություն անցկացնում, մեկ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է մեկնում Մոսկվա։
Նիկոլ Փաշինյանը սեփական հարկի տակ ընդունեց գործարար Վլադիմիր Եվտուշենկովին և արժանացավ թանկարժեք նվերի։
Գործարարը Փաշինյանին նվիրել է 400 հազար դրամ արժեքով «թեյի սպասքի հավաքածու «Երկնագույն պսակ»», պատրաստված «Գժել» ասոցիացիայի կողմից՝ եզակի օրինակով, բարձրագույն ճենապակուց, ոսկեզօծ։
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նարեկ Գուրգենի Ամբարյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։
2014 թ. Հուլիսի 1-ից նա եղել է կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2018 թ. Մարտի 1-ից՝ նաև խորհրդի անդամ։
Իրավապահների հաղորդմամբ՝ Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ղեկավար պաշտոն, իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ իր և այլ անձանց օգտին, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, ընկերության համար առաջացել են ծանր հետևանքներ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ամբարյանը չի ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ գործել է իր լիազորությունների շրջանակում։
-
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, եւ քվեարկությունը տապալվել էր։ Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։
-
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։
Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան։
-
«Հրապարակ»․ թերթը դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
Բանն այն է, որ «Մեր ձեւով»-ում հասկանում են՝ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։
-
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ Ընդդիմադները կարծում են, որ նա խախտել է չեզոքության և զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՔՊ-ականները անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին՝ ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա։
Ըստ ամենայնի՝ իշխող խմբակցությունը չի մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը։