Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:38 10-02-2026

65-ամյա վարորդը «Ford Transit»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 65-ամյա Հրանդիկ Հ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված