copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:32 26-03-2026

Արմավիրի մարզում Ford Transit-ը կողաշրջված հայտնվել է կամրջի տակ. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ - Աշտարակ Մ3 խճուղում՝ «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
20:43 Ինչպես է տեղի ունեցել «Nissan Tiida»-ի, «Toyota Camry»-ի, «Lada»-ի և 2 «ԶԻԼ» բեռնատարների մասնակցությամբ ավտովթարը Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին