Հրաժարվելով նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ բանակցությունների առաջարկից՝ Վլադիմիր Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. հետագայում Ռուսաստանի համար ամեն ինչ ավելի վատ կլինի՝ հայտարարել է Անդրիյ Սիբիհան։
«Մարտադաշտում կորուստները կշարունակեն աճել։ Անհաջողություններն է՛լ ավելի նվաստացուցիչ կդառնան։ Տնտեսությունը կլինի է՛լ ավելի խոր անկման մեջ: Աշխատատեղերը կնվազեն, հարկերը կբարձրանան, իսկ գնաճը կհարվածի բնակչության ամենաանպաշտպան շերտերին։ Ռուսաստանում այլևս չկան անվտանգ վայրեր, որոնք պաշտպանված են ուկրաինական հեռահար հարվածներից, դրանց ինտենսիվությունը միայն կաճի։ Միջազգային ճնշումը չի թուլանա։ Այն միայն կուժեղանա՝ ներառյալ սառեցված ակտիվների օգտագործումը, ճանապարհորդության արգելքները և հանցագործությունների համար անխուսափելի պատասխանատվությունը»,- մանրամասնել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, միևնույն է, ստիպված կլինի համաձայնել խնդրի դիվանագիտական լուծմանը, բայց պայմանները շատ ավելի վատը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահին, առաջարկել երկկողմ հանդիպում կազմակերպել՝ պատերազմը դադարեցնելու համար: