Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:18 08-02-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Honda Fit-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Արթուր Վ․-ի վարած «Honda Fit» մակնիշի և 46-ամյա Կարեն Ի․-ի վարած «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Honda Fit»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում