Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 11:00 07-02-2026

Անփո՞ւյթ են, թե՞ լուրջ բան են թաքցնում ժողովրդից ու Հաշվեքննիչ պալատից

Հարկատուների միջոցների տնօրինման թափանցիկությունը, օրինականությունն ու արդյունքվետությունը ժողովրդավարության ցուցիչ է։ ՔՊ-ական իշխանությունները հաճախ են հայտարարում, թե իրենց բոլոր ծախսերը բաց ներկայացված են։ Արդյո՞ք այդպես է։

Oragir.News-ի տրամադրության տակ է հայտնվել մի ցուցակ, թե պետական որոշ մարմիններ ՀՀ Հաշվեքննիչ պալատին չեն տրամադրել հասանելիություն իրենց Փաստաթղթաշրջանառության և հաշվապահության համակարգերին՝ Mulberry-ին։

Օրենքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին և հանրությանը ժամանակին, մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Բայց ՀՊ-ն ինչպես է այս նպատակն իրականացրել կամ իրականացնելու, եթե որոշ նախարարություններ, մարզպետարաններ, Ջրային կոմիտեն, Դատախազությունը, Նախագահի աշխատակազմը, ԱԺ աշխատակազմը, ՔԿ-ն, ԿԿՀ-ն և այլ պետական կառույցներ չեն ապահովել ՀՊ-ի մուտքը դեպի իրենց փաստաթղթաշրջանառություն։

Ի՞նչ են թաքցնում ժողովրդից։ Ինչո՞ւ պետական մարմինները թույլ չեն տալիս Հաշվեքննիչ պալատին տեսնել իրենց փաստաթղթաշրջանառությունն ու հաշվապահությունը։

Նախ նկատենք, որ ՀՊ-ի առաջ մուտքը փակող հիմնարկների վարքը հակաժողովրդավարական է։ Այս ամոթալի իրավիճակի վերաբերյալ հանրային խոսույթում քննարվում է երկու վարկած։

Ոմանք կարծում են, թե ՀՊ-ի համար մուտք չապահովող մարմինները այնքան փնթի փաստաթղթաշրջանառություն ու հաշվապահություն ունեն, որ ամաչում են ցույց տալ ՀՊ-ին։ Այս վարկածը հավանական է, հաշվի առնելով տարածված այն տեսակետը, թե ներկա չինովնիկների բնորոշ հատկանիշներից մեկն անատասխանատվությունն է։ Այսինքն՝ ենթադրելի է, որ որոշ չինովնիկներ պատշաճ փաստաթղթաշրջանառություն ու հաշվապահություն չեն վարում։ Ուստի՝ չեն ուզում, որ իրենց կեղտոտ սպիտակեղենը ժողովուրդը տեսնի։

Երկրորդ վարկածով՝ ՀՊ-ի մուտքը չեն ապահովում, քանի որ ժողովրդից թաքցնելու լուրջ բաներ ունեն։ Այսինքն՝ ենթադրելի է, որ եթե ՀՊ-ի համար ապահովեն հասանելիություն դեպի իրեն փաստաթղթաշրջանառությունն ու հաշվապահությունը, ապա կպարզվեն այնպիսի բաներ, որոնք հանրային վրդովմունք կառաջացնեն, կգցեն ՔՊ-ական իշխանության հեղինակությունը, կոռուպցիոն կասկածներ կառաջացնեն, մարդիկ կզրկվեն հարկատուների միջոցները տնօրինելու իրավունքից և այլն։ Ուստի՝ այսօրինակ ռիսկերը բացառելու համար պարզապես չեն ապահովում մուտք ՀՊ-ի համար։

Պարզ ասած՝ հանրության շրջանում ողջամիտ կասկած է շրջում, որ ՔՊ-ական բազմաթիվ կառույցներ անփույթ են վարում իրենց փաստաթղթաշրջանառությունն ու հաշվապահությունը կամ այնպիսի բաների վրա են ծախսում հարկատուների միջոցները, որ ամաչում կամ վախենում են ցույց տալ ԱԺ-ին ու ժողովրդին։ Այս կասկածը կարող են փարատել ՀՊ ղեկավարները, հանդես գալով պարզաբանմամբ հիշյալ ցուցակում նշված պետական մարմինների կողմից ՀՊ-ի մուտքը չապահովելու հետևանքների, ցուցակում նշված պետական կառույցների գործունեության թափանցիկության, օրինականության և արդյունավետության վերաբերյալ՝ նախքան ՀՊ-ի տարեկան ամփոփիչ հաղորդումը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն
16:20 Սառոչկեդ հանի վրես գցի, մեռնեմ ջանիդ. գյումրեցի երկրպագուի անակնկալ պաստառը Էրիկ Կարապետյանի մենահամերգին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան