copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:37 07-02-2026

Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Կկայանա՞ արդյոք Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը։ Մայր Աթոռից չնայած չեն շտապում հստակ պատասխանել՝ Հոգեւոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելուց հետո, սակայն, որոշ տեղեկություններով, եպիսկոպոսների արմատական թեւը պնդում է, որ այն ամեն գնով կայանա, թեկուզ՝ առցանց տարբերակով, եթե թույլ չտան, որ հոգեւորականները մեկնեն Ավստրիա։ Նրանք կարծում են, որ Վեհափառի կողմից հերթական զիջումը կլինի ժողովի չեղարկումը` ի վնաս Եկեղեցու:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին էին Եպիսկոպոսաց ժողովը պատրաստվում հրավիրել, որը չեղարկվեց իշխանական ճնշումների ներքո։ Գուցե Վեհափառը հույս ունի, իրավիճակը չսրելով, Փաշինյանին բերել կառուցողական դաշտ, սակայն նա քանիցս կրկնել է, որ միայն կաթողիկոսի հեռանալու հարցի շուրջ կարող է բանակցել եկեղեցու սպասավորների հետ։ Մյուս կողմից՝ նախանձելի վիճակում չէ նաեւ Փաշինյանը` իր սկսած արշավը դոփում է տեղում, թիմակիցները թաքուն խոստովանում են, որ պարտվել են կաթողիկոսի դեմ հայտարարած պատերազմում, սակայն դեռ հույս ունեն, որ «կհաղթեն», եթե հաղթեն հունիսի ընտրություններում եւ իշխանությունը պահեն: Այդ ժամանակ արդեն Վեհափառի գնալը կդառնա օրերի, անգամ՝ ժամերի հարց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի