copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:56 15-02-2026

Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսևորումը․ «Նոր ուժ»

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Նոր ուժ» կուսակցության վարչությունը։

«Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։

Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսեւորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։ Այն սպասարկում է Փաշինյանի ու իր թիմի շահերը եւ պայմանավորված է միայն ՔՊ իշխանության ամրապնդման «անհրաժեշտությամբ»։

Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ եւ միջամտել բացառապես եկեղեցու նվիրապետությանը վերաբերող հարցերին։

Այս երկիրը եւ այս ժողովուրդն ուզում է բարեկեցություն, անվտանգության երաշխիքներ ու օրենքի գերակայություն, իսկ սաղմոս մենք ինքներս կարող ենք կարդալ՝ առանց ժամկետի ավարտին գտնվող իշխանության թելադրած ծամածռությունների։

Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից