Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:42 05-02-2026

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նսիտում այսօր՝ փետրվարի 5-ին։

Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։