Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 23-11-2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագիրը շուտով կավարտվի

ՀՀ կառավարությունը 2 մլրդ դրամ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված 40 հազար շահառուների` նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին առաջնային սպառողական ծախսերի 50 հազարական դրամների տրամադրման համար։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ այս ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները և կարող են ստանալ էլեկտրոնային դիմումի հիման վրա` բացառապես անկանխիկ եղանակով։
«Այս միջոցառումից չեն կարող օգտվել նրանք, որոնց բանկային հաշիվների վրա հոկտեմբերի 2-ի դրությամբ եղել է 2 մլն դրամից ավելի գումար, ՀՀ պետական ռեգիստրում ունեցել են գրանցում սեպտեմբերի 19-ից առաջ, բացակայում են ՀՀ–ից, նոյեմբերի 19-ի դրությամբ ապրում են հյուրանոցներում և հյուրատներում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է 40+10 հազար ծրագրին, ապա նախարարը նշեց, որ այս պահին արդեն 99 820 շահառուի վճարվել է հոկտեմբեր ամսվա այդ աջակցությունը` առանց դիմումի հիման վրա` բոլոր բռնի տեղահանվածներին։ Ինչ վերաբերում է նոյեմբեր ամսվա վճարումներին, ապա նախարարությունն արդեն ստացել է 85 095 դիմում։ Մկրտչյանը նշեց, որ մեկ այլ նախագծով էլ ՀՀ կառավարությանը կդիմեն մոտ 20 հազար շահառուի համար նոյեմբեր ամսվա վճարումների համար մեկ մլրդ դրամի խնդրանքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագիրն արդեն ավարտվա՞ծ է, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ այս պահին օգտվել է 108 336 անձ և որոշ տվյալների վերլուծությունից հետո այս ծրագիրն ամբողջովին կհամարեն ավարտված։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան