Ներքին Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 20:30 04-02-2026

Սերժը վաղուց գիտեր, որ ընդդիմությունը չի միավորվելու, դրա համար էլ չի հավատում․ հարցում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե ընդդիմությունը միավորման ցանկություն ունի, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։

Oragir.News–ը Երևանի փողոցներում հարցում է իրականացրել՝ պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը ընդդիմության միավորման բարդության մասին։

Քաղաքացիների մի մասը չցանկացավ պատասխանել։ Ոմանք նշեցին, որ չեն հավատում որևէ քաղաքական գործչի։

Մեկ քաղաքացի կարծիք հայտնեց, որ Սարգսյանի նման հայտարարության պատճառը ընդդիմության ներսում բացահայտված տարաձայնություններն են․ «Չհավատալով չէ, ինքը դա շատ լավ գիտի, դա և շուտվանից բոլորից էլ լավ, որ դա չի լինելու»։

Մեկ այլ քաղաքացի ասաց․ «Կարծում եմ, միավորման հնարավորություն չկա։ Հայաստանի 80%-ը Սերժ Սարգսյանին «դավերյա» չի անում, դրա համար էլ ընդդիմությունը չի միավորվում»։

Ոմանք էլ նշեցին, որ քաղաքականությամբ չեն զբաղվում և իրենց ոչինչ չի հետաքրքրում։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները