Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 04-03-2026

Օրակարգ. Մոսկվայում վաղուց Փաշինյանի արցունքներին չեն հավատում. Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Իրանի դեմ շարունակվող պատերազմի, դրա զարգացման սցենարների, Հայաստանի և վրա հնարավոր ազդեցության, այս իրավիճակում իշխանության ներկայացուցիչների կողմից իրականացվող ներկուսակցական քարոզարշավի, ընդդիմության գործողությունների, Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության պայմաններում ընտրություններով իշխանափոխության հասնելու հնարավորության, Ռուսաստանի ուղղությամբ իշխանականների կողմից կատարվող ռևերանսների, Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանը նկատում է՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին այլևս չեն վստահում։

«Գործողություններով իրենք հակադրվում են իրենց խոսքերին, և կարծում եմ՝ ռուսական կողմն այլևս էդպես առերևույթ չի վստահում էն ամենին, ինչը իրենց փորձ է արվում ներկայացնել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Փաշինյանի արցունքներին չեն հավատալու՝ մեր զրուցակիցը հակադարձեց. «Վաղուց արդեն չեն հավատում, և կարծում եմ՝ առնվազն հիմար պիտի լինեին, եթե այսքան հակադրություններից, ձախողումներից և իրենց փաստացիորեն փաստի առաջ՝ ամենաբացասական կերպով, կանգնեցնելուց և իրենց հեղինակությանը հարված հասցնելուց հետո իրենք շարունակեն այդպես վստահեն իրենց ներկայացված թեզերին և փորձեն և ընդունեն այն փափուկ բարձը, որը փորձ է արվում դնել իրենց գլխի տակ»։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ «Փրկե՛ք Աննային» օպերացիան չաշխատեց, ժողովուրդը չհավատաց դրան։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը