copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:26 01-02-2026

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, «Nissan»-ի անվադողերը եղել են ձմեռային, իսկ «Opel»-ի հետևի 2 անվադողերը՝ ոչ ձմեռային։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում