Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:42 06-02-2024

Արմավիրի մարզում բախվել են Nissan X-Trail-ն ու HOWO բեռնատարը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Նրան առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Արամ Ղուկասյանը, ով ավտոմեքենայից դուրս է բերել վիրավորին, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա ահազանգել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է HOWO-ի վարորդի և Nissan-ի՝ հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան