copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 16:18 29-01-2026

ԵՄ-ն հաստատեց նոր պատժամիջոցներն Իրանի դեմ

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին ընդունել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Պատժամիջոցների մասին ավելի վաղ խոսել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։

«Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների՝ կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների և ինտերնետի անջատման պատասխանատուների նկատմամբ», - ասել էր նա ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ նիստից առաջ։

Բարոն հայտնել էր, որ ԵՄ-ն կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։

Ակնկալվում է, որ նախարարները համաձայնության կգան նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԵՄ համար ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցում։

Ավելի վաղ այս մասին հայտարարությամբ էր հանդես եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում