copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:27 12-03-2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցներն ուժի մեջ են. Ռուբիո

Միացյալ Նահանգները Ռուսաստանին զենք չի մատակարարել: ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ուժի մեջ են:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Դրանք բավականին կոշտ են։ … Ուզում եմ ասել, որ մենք որևէ քայլ չենք ձեռնարկել այս խնդիրներից որևէ մեկը մեղմելու համար: Այդ խնդիրները դեռ կան, բայց մենք կարծում ենք, որ կառուցողական չէ, որ ես այսօր դուրս գամ այստեղ և սկսեմ սպառնալիքներ հնչեցնել, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը «ոչ» ասի: Հուսանք, որ նրանք «այո» կասեն։

Եթե Ռուսաստանն «այո» ասի, դա շատ լավ նորություն կլինի, և մենք կսկսենք այս գործընթացը և կանենք ամեն ինչ, որպեսզի այն առաջ տանենք: Եթե ​​նրանք «ոչ» ասեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք դա և մի տեսակ պարզենք, թե որն է մեր դիրքն աշխարհում և որոնք են նրանց իրական մտադրությունները: Եթե ​​նրանք «ոչ» ասեն, դա մեզ շատ բան կպատմի նրանց նպատակների և մտածելակերպի մասին, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի դեռ նրանք մեզ չեն պատասխանել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող