copy image url
Արտաքին 40 րոպե առաջ - 13:13 07-09-2026

Թրամփը նկար է հրապարակել՝ Կանադայի վարչապետին անվանելով «նահանգապետ»

Թրամփը նկար է հրապարակել՝ Կանադայի վարչապետին անվանելով «նահանգապետ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նկար, որտեղ իբր հոկեյ է խաղում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ նրան անվանել «նահանգապետ»։

Truth Social-ում հրապարակված նկարում Քարնին ընկած է սառույցին, մինչդեռ Թրամփը բղավում է. «Վե՛ր կաց, նահանգապետ»։

ԱՄՆ նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Ավելին, նա կարծիք է հայտնել, որ շատ կանադացիներ կողմ են այդ կարգավիճակով Միացյալ Նահանգներին միանալուն։

Քարնին, ինչպես նախորդ վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտարարել է, որ Կանադան երբեք որևէ ձևով չի միանա Միացյալ Նահանգներին։

Ամենից շատ դիտված