copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 22:44 27-01-2026

«Փյունիկը» հաղթեց Բալոտելիի «Ալ-Իթիֆակին»

Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով լատվիական և արաբական թիմերի հետ։

​Օրվա առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշանավորել Մոմո Յանսանեն, որը երկրորդ խաղակեսում կարողացել է հավասարեցնել հաշիվը։

​Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Այս խաղում հայկական ակումբը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Ալմեյդան։
Նշենք, որ մրցակցի կազմում հանդես էր գալիս իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին։

Armsport

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից