168.am-ի տեղեկություններով՝ «Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ը թույլատրել է արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում վիրահատվելու նպատակով:
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն ունի առողջական խնդիրներ, ուստի պաշտպանները օրեր շարունակ ահազանգում էին նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: