Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:54 21-01-2026

Նորվեգիան չի միանա Գազայի «Խաղաղության խորհրդին». վարչապետի ներկայացուցիչ

Նորվեգիան չի միանա Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին»։

Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Քրիստոֆեր Թոները` ТАСС-ի փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ Նորվեգիան կշարունակի համագործակցել այլ գործընկերների հետ, սակայն կարծում է, որ կարգավորման առաջարկները պետք է ձեւակերպվեն գործող կառույցների շրջանակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը։

Միևնույն ժամանակ, Թոներն ընդգծել է, որ Օսլոն կիսում է նախագահ Թրամփի՝ Ուկրաինայում, Գազայում և այլ իրավիճակներում կայուն խաղաղություն հաստատելու նպատակները։

Ամենից շատ դիտված