copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:54 20-01-2026

Ինչ թեմաների վրա է կենտրոնացել Արայիկ Հարությունյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը միաժամանակ հանդիսանում է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։

Oragir.News-ն ուսումնասիրել է, թե այս պաշտոնյան մեկ տարվա ընթացքում ի՞նչ թեմաների վրա է կենտրոնացել իր հրապարակային խոսքում, և որքանո՞վ են դրանք համընկնում իր պաշտոնական պարտականությունների հետ։

Ուսումնասիրվել են նրա սոցիալական ցանցերում և հրապարակային հարթակներում արված գրառումները՝ մասնավորապես Facebook-ում արված հրապարակումները՝ թեմատիկ բաժանմամբ։ Առանձնացվել են այն հրապարակումները, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցուն և լրագրողներին, և համադրվել են պաշտոնական գործունեության հետ կապված հրապարակումների քանակի ու բովանդակության հետ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանը կատարել է շուրջ 300 հրապարակում։ Դրանցից 58-ը վերաբերում են եկեղեցուն, ըստ Արայիկ Հարությունյանի Կտրիճ Ներսիսյանի կողմնակից հոգևորականները և լրագրողները օրգազմիկ են արտահայտում տիրադավ բառը։ 59 հրապարակում նվիրված է ընդդիմությանը, ինչպիսին օրինակ այս գրառումն է «Դանիայում եմ։ Խնդրեցին փոխանցել Վարդանիկին, որ ամեն պոզավոր չէ, որ կարող է վիկինգ կոչվել»։ Իսկ 100-ից ավել հրապարակումներ նվիրված են անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրություններին, այդ թվում՝ Վաղարշապատի, Գյումրու և Փարաքյարի ընտրական գործընթացներին, որոնք հիմնականում կրել են անձնական կամ քաղաքական դիրքորոշում արտահայտող բնույթ։

Առանձին ուշադրության են արժանի լրագրողներին ուղղված հրապարակումները, անգամ մայիսի 2-ին՝ Մամուլի օրվա նախօրեին, նա մամուլի ազատությանը նվիրված գրառում է անում և նշում, որ այս ցուցանիշով համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է, նա մի թույլբերան գոնե չի շնորհավորում մեր տոնը, չի զսպում չարությունը։ Հրապարակումներ կան ուղղված «Ազատություն» ռադիոկայանին, առանձին խմբագիրների՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանին, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին, «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանին, լրագրող Անի Գևորգյանին:

Մինչդեռ պաշտոնական գործունեությանը վերաբերող գրառումները կազմում են ընդհանուրի համեմատաբար փոքր մասը, որոնց զգալի հատվածը վերաբերում է սպորտային ոլորտին՝ մասնավորապես ըմբշամարտիկների գործունեությանը։ Նույնիսկ դպրոցի վերանորոգման մասին գրառումը ատելությամբ լի է․ «Որպեսզի Ձեր երեխաները 2-րդի նման անդաստիարակ չմեծանան ու կանանց հարգեն, մենք մեծ ներդրում ենք անում կրթական ոլորտում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ