copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:59 01-12-2021

Ուկրաինայի բանակի կեսը կենտրոնացել է Դոնբասում. Զախարովա

Ուկրաինան Դոնբասի հակամարտության շրջանում կենտրոնացրել է 125 հազար զինծառայող։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կեսն է։

Զախարովան հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կենտրոնացնում են ծանր տեխնիկա, ինչպես նաև անձնակազմ։ Վերջին շաբաթներին ավելի են հաճախակիացել փոխհրաձգությունները ուկրաինացի զինվորականների և աշխարհազորայինների միջև: Այսպես. ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը նշում է հրադադարի ռեժիմի խախտումներ ոչ միայն առանձին կետերում, այլև կողմերի շփման գծի ողջ երկայնքով:

Զախարովան նաև ընդգծել է, որ Ուկրաինա օտարերկրյա զորքերի մուտքի թույլտվության մասին օրինագիծը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց կոնտինգենտն այնտեղ ուղարկելու դեպքում կդառնան Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների մեղսակիցներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից