Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:15 01-05-2023

Թուրքիայի իշխանությունները կենտրոնացել են աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրենց բոլոր ջանքերը կենտրոնացրել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետեւանքները վերացնելու ուղղությամբ, որոնք երկրում ավելի քան 50 հազար մարդու կյանք խլեցին։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Անկարայում մայիսի 1-ի՝ Աշխատանքի և համերաշխության օրվա կապակցությամբ ունեցած ելույթում։

Էրդողանը հայտնել է, որ մի շարք հաշվարկներով աղետի պատճառած վնասը հասնում է 104 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում աղետից տուժած քաղաքներում և գյուղերում կկառուցվի 319 հազար բնակելի միավոր, ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 650 հազար տուն։

«Թուրքիայի իշխանություններն արդեն 30 միլիարդ լիրա են հատկացրել աղետի գոտու բնակիչներին, այդ թվում՝ տեղափոխման և վարձակալության համար։ Մինչ օրս երկրաշարժի գոտու 3.5 միլիոն բնակչի բոլոր ծախսերը հոգում է պետությունը»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել այս ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող նախաձեռնությունները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը հայտարարել է աղետի գոտում հազարավոր բնակելի շենքեր կառուցելու պատրաստակամության մասին՝ ներառյալ դպրոցներ, մզկիթներ և սոցիալական ենթակառուցվածքներ։«Երկրաշարժերի հետեւանքների ֆոնին Բաքվի կողմից մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» թեզի իրականացման հստակ ցուցիչ է»,- հայտարարել է նա։

Էրդողանը նաև վստահեցրել է, որ կառավարությունը չի թողնի երկրի ժողովրդին աղետի առաջ, և աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հետևանքները ամբողջությամբ չեն վերացվել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի