Ներքին 6 ամիս առաջ - 13:27 20-01-2026

Գյուղացին բերք ունի, բայց չի կարողանում վաճառել․ պետք է գյուղերում մթերման կայաններ ստեղծել․ Կարապետյան

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ այսօր, հունվարի 20-ին, Նարեկ Կարապետյանը անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը․

«Մենք ծնվել և մեծացել ենք գյուղում, և ի՞նչ ենք տեսել՝ պետական մասնակցությունը գրեթե բացակայում է։ Անկախությունից հետո շատ դժվարություններ է ունեցել գյուղը։ Այսօրվա մեր քննարկումը նաև դրա մասին է։ Մեր գյուղը պետությունից աջակցություն չի զգում․ գյուղացին տարվա սկզբին հաշվում է, թե անցած տարի ինչքան էր բերքի գինը, վերցնում է գյուղատնտեսական վարկ, ամբողջ տարի աշխատում է, հետո վաճառքի ժամանակ հասնում է հուսահատության կետին․ չունի նորմալ գնորդ»։

Նարեկ Կարապետյանը մանրամասնեց՝ «Այն դեպքում, երբ գյուղացին բերք ունի, բայց չի կարող այն վաճառել, գինը շատ դեպքերում 2 կամ 3 անգամ ցածր է անցած տարվա համեմատ։ Օրինակ, ֆերմերները իրենց կաթը ստանում են ընդամենը 110 դրամով։ Ինչո՞ւ ենք մենք ավելացնում արտադրությունը, եթե գոյություն ունեցողը վաճառվում է այդ գներով»։

Նա առաջարկեց լուծում․ «Կարևոր քայլերից մեկը գյուղերում մթերման կայանների ստեղծումն է։ Մթերման կայանը միջնորդ է գյուղացու և ընկերության միջև․ այն հավաքում է ամբողջ շրջանով բերքը և պայմանավորվում գնորդների հետ։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրաթներից ընկերությունները կգան Հայաստան, կգնան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղ, և գինը կհամաձայնեցվի մթերման կայանի միջոցով։ Սա կբերի ճշգրիտ գներ, կայուն վաճառք և կբարելավի գյուղացու իրավիճակը»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը ընդհանրացնելով, որ փոքր ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ