copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:53 19-01-2026

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։

«Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ»,- նշել է նա։

Նեթանյահուն նաև ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը անխուսափելիորեն զինաթափվելու է՝ կա՛մ ռազմական, կա՛մ խաղաղ ճանապարհով։

Ամենից շատ դիտված