Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 ամիս առաջ - 08:20 17-01-2026

Սամվել Կարապեռյանի թիմը ծրագիր ունի. անձամբ Կարապետյանն է մշակել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։ Մեր տեղեկություններով, մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։ Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն ամիսներ շարունակ աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Ասում են` այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։