copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:34 13-01-2026

Գազայում ավելի քան 100 երեխա է մահացել 2025-ի հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո. ՅՈւՆԻՍԵՖ

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ)։

«Հրադադարից ի վեր հարյուր երեխա է զոհվել, այսինքն` օրական գրեթե մեկ մանկական մահ։ Բայց իրական թվերն ավելի բարձր են»,- Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գազայում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը։

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանք բոլորը սպանվել են իսրայելական զինված ուժերի հարվածներից կամ արձակված արկերի բեկորներից։

«Երեխաները նաև մահանում են ցրտահարությունից։ Միայն վերջին օրերին վեց երեխա է մահացել»,- ասել է Էլդերը։

Նրա խոսքով՝ առողջական անդառնալի հետևանքների և հաշմանդամության ռիսկերի պատճառով դեռևս 2000 երեխա բժշկական տարհանման կարիք ունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի