Ներքին 1 տարի առաջ - 18:40 09-11-2024

Զանգել, բոլորին հրաժեշտ էր տվել. իմ Գառնիկը զոհվել է հրադադարից 2 ժամ հետո. զոհվածի մայր

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրեցի Ղանդիլյանների ընտանիքում ևս արցախյան 44-օրյա պատերազմը իր հետքը թողել է՝ կյանքը բաժանելով երկու մասի՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո: Պատերազմից առաջ երջանիկ ընտանիք էին՝ համեստ կենցաղով ապրող մարդիկ:

Պատերազմը Ղանդիլյանների ընտանիքից խլել է իրենց 19-ամյա որդուն:

Գառնիկ Ղանդիլյանը պատերազմի ժամանակ տասը ամսվա զինծառայող էր, ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, վարորդ էր:

Գառնիկի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ միշտ ուզեցել է, որ որդին ծառայի.

«Հենց ծանուցագիրը ձեռքին ներս մտավ, ես կորստի ցավ զգացի, չգիտեմ դա ինչ զգացողություն էր… պինդ գրկեցի Գառնիկիս ու լաց եղա։ Ասաց՝ մամ, ինչի՞ ես լաց լինում, տղեդ գնում է ծառայելու, հպարտացիր՝ զինվորի մամա ես լինելու: Ասացի՝ ես քեզնով միշտ եմ հպարտ: Ասում էր՝ մամ, աշխարհում առաջին տեղում գիտես, որ դու ես ինձ համար: Ծառայությունից միշտ գոհ էր, միայն դժգոհում էր, որ տուն չի կարող գալ: Ինը ամիս չէի տեսել, սպասում էի, ասում էի՝ տղաս գա զինվորական համազգեստով տեսնեմ, ասում էի՝ Աստված ջան, շնորհակալ եմ, որ ինձ նման երջանկություն ես պարգևել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Գառնիկ Ղանդիլյանյանի մայրը` Հռիփսիմե Ղանդիլյանյանը։

Գառնիկը զոհվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։

Տիկին Հռիփսիմեն պատմում է, որ զոհվելուց մի քանի ժամ առաջ զանգել, բոլորին հրաժեշտ էր տվել։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը