Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:50 09-01-2026

Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու

Սույն թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու։ Նվերների ցանկում լինելու է հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro 3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim և մեկ AirPods 4։

Ֆասթ Բանկը ներկայացնում է Visa վճարահաշվարկային համակարգի քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal։ ԱկնՔարտերից որևէ մեկը ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել և սպասել արշավի ավարտին՝ հունվարի 31-ին, որից հետո Բանկը 15-օրյա ժամկետում քարտապանների էլեկտրոնային հասցեներին ուղարկելու է պրոմոկոդ։

15 հաջողակները, որոնք ձեռք կբերեն նվերներից որևէ մեկը, կորոշվեն փետրվարի 27-ին ժամը 15:00-ին Ֆասթ Բանկի Youtube-յան պաշտոնական էջի ուղիղ եթերում։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ձեռք բերել միայն մեկ նվեր։ Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն նաև Ֆասթ Բանկի պաշտոնական սոցիալական հարթակներում (LI, FB, Insta

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին