Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:38 08-01-2026

Երկրի ահավոր ընթացքը, միակողմանի զիջումները կասեցնելու միակ ճանապարհը ընդդիմադիր ուժերի՝ մեկ միասնական դաշինք ձևավորելն է. Մարուքյան

Բոլոր ընդդիմադիր ուժերը անդադար բողոքում են, որ ժողովուրդը չի գնում ընտրական տեղամասեր, շատ քիչ մարդ է մասնակցում ընտրություններին, մարդիկ հիմնականում մնում են տանը, հիասթափված են, հույս չեն կապում ոչ մեկի հետ, որի արդյունքում իշխանությունը վերարտադրվում է: Մենք ունենք 21 թվականի փորձը, 23 թվականի Երևանի ՏԻՄ ընտրությունների փորձը և այլն:

Այս մասին յութուբյան տեսանյութում ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ ընդդիմադիր ուժերի բողոքը արդարացված է, քանի որ ժողովուրդն է իշխանության միակ աղբյուրը, որը տարին մեկ իր ընտրությամբ որոշում է՝ ինչպիսի իշխանություն ձևավորել:

ԼՀԿ առաջնորդը պնդում է, որ երկրի ահավոր ընթացքը, միակողմանի զիջումները կասեցնելու համար միակ ճանապարհը ընդդիմադիր ուժերի՝ մեկ միասնական դաշինք, բևեռ, ցուցակ ձևավորելն է:

Ավելին՝ տեսանյութում:

Այս մասին յութուբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է