Ներքին 4 տարի առաջ - 19:37 15-12-2021

Համաժողովի հիմնական նպատակը ազգային դիմագծով էլիտա ձևավորելն է. Մենուա Սողոմոնյան

«Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության երկրորդ համաժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Արցախում՝ Գանձասարի Մատենադարանում, «Ժողովրդագրական իրավիճակն Արցախում. խնդիրներ և լուծումներ» խորագրով։

Համաժողովի գլխավոր նպատակն էր աջակցել Արցախի ժողովրդագրական իրավիճակի հայանպաստ բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանը։

«Մատենադարանը մեր ինքնության հիմասյունն է, և «Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության շրջանակներում և այս ամենի հիմնական նպատակը ազգային դիմագծով էլիտա ձևավորելն է։ Բնականաբար Մատենադարաններում անցկացվող այս համաժողովնեերը սիմվոլիկ նշանակություն ունեն, և Գանձասարը, որը մեր սրբությունն է, ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքը և Եսայի Հասան Ջալալյանը, ով ռազմական և հոգևոր առաջնորդ է։ Այս տեսանկյունից խորհուրդը նա է, որ մենք Գանձասարում ցանկանում ենք հոգևոր ու կրթական կապ ստեղծել Արցախի և ՀՀ-ի միջև։ Նախատեսվում է նաև երրորդ համաժողով, որը լինելու է երիտասարդական համաժողով»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան