Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:24 01-03-2024

Սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ մեր «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել "ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը" խորագրով։ Համաժողովը ի մի էր բերել տարբեր հանրային գործիչների և կազմակերպությունների՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, վերհանելու Անկախության հռչակագիրը՝ որպես մեր իրավա-քաղաքական համակարգի հենք և նաև արդի մարտահրավերներին արձագանքելու բանալի, ինչպես նաև ներկայացնելու նրա հիման վրա ազգային պետություն կառուցելու հայեցակարգային մոտեցումները։

Այս համաժողովով մենք սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է։ Մենք հստակ գիտակցում ենք, որ այստեղ պետք է ի մի գան մեր ազգի լավագույն մտավորական ռեսուրսները և առաջնորդական կարողությունները, և հնարավոր ամենը կանենք լայն հանրային համախմբում ապահովելու համար, դրա օրինակը նաև այս համաժողովի բանախոսների և հրավիրյալների կազմն էր։

Համաժողովը երեկ լայն լուսաբանում ստացավ լրատվամիջոցներում, նրա նյութերը կներկայացնենք նաև «Հայաքվե»-ի մեր էջում, մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպչական թիմին, բոլոր բանախոսներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր նախաձեռնության հաջող մեկնարկի համար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է