copy image url
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 10:27 07-01-2026

Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը մանրամասնել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին:

«Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը և հունվարի մեկից այն կազմում է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ, և դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել:
Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առևտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ:
Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Դա վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն ArCa քարտով»,- սոցցանցի իր էջում մանրամասնել է Թորոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից